Championat.com-ը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության մեկնարկային տուրի խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաեւ չեմպիոն «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։

Առաջին տուրում «Կրասնոդարը» 3:0 հաշվով հաղթել էր «Պարի Նիժնի Նովգորոդին», Սպերցյանը դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Դարպասապահ․ Եվգենի Ստավեր («Ռուբին»)։

Պաշտպաններ․ Խուան Կասերես («Դինամո Մոսկվա»), Նինո («Զենիթ»), Դիեգո Կոստա («Կրասնոդար»), Ռիկարդու Մանգաշ («Սպարտակ»)։

Կիսապաշտպաններ․ Վլադիսլավ Սաուս («Բալթիկա»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Մատվեյ Կիսլյակ (ԲԿՄԱ), Մարկինյոս («Սպարտակ»)։

Հարձակվողներ․ Ալեքսանդր Ռուդենկո («Լոկոմոտիվ»), Իվան Կոմարով («Ռոստով»)։

Գլխավոր մարզիչ․ Անդրեյ Տալալաեւ («Բալթիկա»)։