Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու իրական հնարավորություններ կան։ Այս մասին նա ասել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մակա Բոչորիշվիլիի հետ Թբիլիսիում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Բայրամովը նշել է, որ Բոչորիշվիլիի հետ բանակցությունների ընթացքում լայնորեն քննարկվել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցը։
«Մենք մանրամասն տեղեկություններ ենք տրամադրել հետհակամարտային շրջանի գործընթացների մասին։ Խաղաղ գործընթացի հեռանկարները հուսադրող են, սակայն կարևոր է կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Ցավոք, Հայաստանը մինչ օրս չի կատարել իր ստանձնած պարտավորությունները», — հայտարարել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը։

Նախարարը հիշեցրել է մի շարք գործոնների մասին, որոնք խոչընդոտում են ամուր խաղաղության կնքմանը, այդ թվում՝ Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ պահպանվող տարածքային պահանջները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության լիակատար դադարեցման անհրաժեշտությունը։