Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի են ունեցել Իրանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջև կարևոր բանակցություններ, որոնք հերթական քայլն են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման գործում։


Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նաշիրզադեն հանդիպել է իր ռուս գործընկեր Անդրեյ Բելոուսովի հետ՝ ընդգծելով երկու տերությունների միջև ռազմական գործընկերության աճող կարևորությունը։

Ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին՝ IRNA լրատվական գործակալության հետ զրույցում, բանակցությունների ընթացքում հիմնական շեշտադրումը կատարվել է պաշտպանական և ռազմական ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման վրա։


Այս բանակցությունները տեղի են ունեցել իրանական կողմի նախաձեռնած ավելի լայն դիվանագիտական երկխոսության շրջանակներում։