Այսօր ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքվեց , թե ինչո՞ւ հանրությանը չի ներկայացվում գազի սակագնի բարձրացման մասին ռուսական կողմի հետ կնքած պայմանագիրը։

Նա ընդգծեց, որ արդեն 6 ամիս է ՀՀ կառավարությունից պահանջում է այդ պայմանագիրը, սակայն այն այնպես էլ իրեն չի տրամադրում։

ՀԱԿ պատգամավորը նաև խոստացել է չհրապարակել այդ պայմանագիրը, եթե Կառավարությունը պնդի, որ այն պետական գաղտնիք է պարունակում։
Ամբիոնին մոտեցած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց է, որ ռուսական կողմի հետ դեռևս ոչ մի պայմանագիր էլ չկա կնքված։
«Պայմանագրերը դեռ ստորագրված չեն, մենք դեռ գտնվում ենք բանակցային փուլում։ Ունենք պայմանագրերի նախագծեր, որոնք պետք է ստորագրվեն» ,–ասել է Տ. Սարգսյանը՝ միաժամանակ խոստանալով այդ պայմանագիրը ստորագրելուց հետո այն անպայման հրապարակել։

Վարչապետի պատասխանը վրդովեցրել է Ա. Մանուկյանին, սակայն ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նրան զսպվածության և ԱԺ կանոնակարգը չխախտելու կոչ է արել: