Այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի լիագումար նիստի ժամանակ ելույթ է ունեցել Սերժ Սարգսյանը, ով անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցին՝ մասնավորապես պատասխանելով ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովի հարցին առ այն. «Ադրբեջանի 20%-ը բռնազավթած է Հայաստանի կողմից, այդ թվում նաև յոթ շրջան, որոնք երբևիցե Լեռնային Ղրաբաղին չեն պատկանել: Միաժամանակ դուք տարածքային պահանջներ ունեք Թուրքիայից և Վրաստանից և դուք խաղ եք խաղում Եվրոպայի ինտեգրման և Մաքսային միության հետ: Դուք մտածում եք, որ այսպիսի քաղաքականությունը ապագա՞ ունի»:
Սերժ Սարգսյանը ի պատասխան նշել է. «Ձեր նկարագրած քաղաքականությունը ապագա չունի, սակայն այդպիսի քաղաքականությունը նաև ոչ մի ընդհանրություն չունի մեր հետ: Մենք երբեք ոչ մի տարածքային պահանջ չենք ներկայացրել Թուրքիային, եթե Դուք գտնեք որևէ հայտարարություն այդ մասին, ապա ես ներողություն կխնդրեմ Ձեզնից, սակայն ավելի լավ է Դուք զբաղվեք տեղեկատվության կուտակմամբ: Նույնը կարելի է ասել Վրաստանի առումով, Դուք նորություն հայտնեցիք ինձ և այդ նորությունը ծիծաղելի է թե մեզ և թե վրացիների համար: Ես չգիտեմ Դուք ում եք ներկայացնում, սակայն ինչպես կարող եք ասել, որ երկու եղբայր ազգեր խնդիր ունեն: Բոլոր եվրոպական կազմակերպությունները, այդ թվում նաև ԵԽԽՎ-ն հետևողականորեն օժանդակում են պետություններին ինքնուրույն արտահայտելու իրենց ցանկությունը: Դա կախված է Հայաստանի Հանրապետությունից թե որ միությանը նա կմիանա Եվրամիությանը, թե Մաքսային միությանը: Ինչու՞ մենք Ձեզ պետք է զեկուցենք: Ի՞ նչ նկատի ունեք խաղ խաղալ ասելով: Ես աճպարար չեմ, գուցե Դուք դրանով զբաղվել եք, երբ երիտասարդ եք եղել, սակայն մենք խաղեր չեն խաղում: Մենք ներգրաված ենք քաղաքականության մեջ և մենք հետապնդում ենք մեր ժողովրդի լավագույն շահերի քաղաքականությանը: Ինչ վերաբերվում է Ադրբեջանի հողերի 20% բռնազավթամանը Հայաստանի կողմից, ապա ես խորհուրդ եմ տալիս Ձեզ թարմացնել մաթեմատիկայի գիտելիքները: Այնուհետև Հայաստանի նկատմամբ Ձեր կողմնորոշումը կփոխվի: Սա իմ պահանջն է Ձեր նկատմամբ:
Ավելի վաղ հիշատակված ՄԱԿ-ի չորս բանաձից մեկը վկայում է, որ Հայաստանը կապ չունի Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետ: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ստեղծեց հատուկ փաստահավաք խումբ այդ հարցով զբաղվելու համար: Այսօր մենք հավատում ենք, որ Հայաստանի հանրապետությունը և նրա զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորողներն են: Ես այստեղ հայտարարում եմ, որ եթե Ադրբեջանը սանձազերծի պատերազմ Լեռնային Ղարաբաղի դեմ, Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղին իր ամբողջ կարողությամբ: Ինչ-որ մեկը չպետք է սանձազերծի պատերազմ, իսկ այնուհետև բողոքի բռնազավթումից: Այժմ Ադրբեջանը ահաբեկում է մեկ այլ պատերազմով: Ես համոզված եմ, որ եթե դա տեղի ունենա, մի քանի ամիս անց, ադրբեջանցիները կսկսեն բողոքել, որ իրենց տարածքի ոչ թե 20 այլ 25 կամ 30 %-ն է բռնազավթված: Առաջին հերթին պատերազմ չպետք է սկսվի»:


