«Սպուտնիկ Մոլդովայի» հաղորդմամբ՝ FlyOne ավիաընկերության Երևան-Քիշնև չվերթի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել՝ օդանավում տեղի ունեցած անսարքության պատճառով։
Միջադեպը տեղի է ունեցել թռիչքից անմիջապես հետո։ Անձնակազմը որոշել է մոտ երկու ժամ պտտվել Հայաստանի տարածքի վրա՝ վառելիքն այրելու և այնուհետև ինքնաթիռը անվտանգ վայրէջքի ենթարկելու համար։
Ուղևորների խոսքով՝ նրանցից ոմանց բժշկական օգնություն է պահանջվել ուժեղ սթրեսի պատճառով։ Ավելի քան 150 մարդ շարունակում է սպասել հետագա գործողությունների մասին տեղեկատվության. շատերն ուշացել են իրենց հաջորդ չվերթներից և չգիտեն, թե ինչպես վերադառնան տուն։
FlyOne ավիաընկերությունը հաստատել է միջադեպը՝ նշելով, որ «հայտնաբերվել է աննշան անսարքություն» և վայրէջքն իրականացվել է անվտանգության ստանդարտ ընթացակարգերին համապատասխան։
«Տեխնիկական խումբը լրացուցիչ ստուգումներ է անցկացնում։ Ստուգումն ավարտվելուց հետո ինքնաթիռը կշարունակի թռիչքը», - հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից։