Այսօր Ազատության հրապարակում ժամը 18:00-ին «Ժառանգություն« կուսակության ղեկավար Րաֆֆի Հովհհանիսյանը հայտարարեց, որ մինչև ժամը 6-ը իրեն հետ չի հանդիպել Սերժ Սարգսյանը և ինքը ասաց, որ վաղը Ազատության հրապարակում Սերժ Սարգսյանը պետք է նշի իր հաղթանակը և հանրահավքի մասնակիցները կսպասեն այնքան մինչև Սերժ Սարգսյանը գա Ազատության հրապարակ և հենց այդ ժամանակ արդեն անխուսափելի կլինի Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսանի հանդիպումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ մինչև ժամը 6-ը սպասելու Սերժ Սարգսյանին, ով պետք է ներողություն խնդրեր ժողովրդից: