Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է 2:1 հաշվով տնային հաղթանակը հունգարական «Դյորի» նկատմամբ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում։
«Սա բոլորիս հաղթանակն է, շնորհավորում եմ բոլորիս։ Ուղղակի շատ բան չեմ ուզում խոսել խաղի մասին, որովհետև մեր խաղն այս թիմի հետ դեռ չի ավարտվել, ընդամենն առաջին խաղակեսը վերջացավ։ Իհարկե, հաճելի է, վստահություն է տալիս, բայց դեռ ունենք երկրորդ խաղակես՝ իրենց մոտ, և պետք է լուրջ պատրաստվենք»,- ասել է Եղիշե Մելիքյանը։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 31-ին։