«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հետ 2018-19 թվականներին աշխատած մի պաշտոնյա մեզ պատմեց, թե ինչպես են այդ թվերին վարչապետին դիմավորել ոստիկանությունում:

Այդ ժամանակ նա մեծ թիկնազորով չէր շրջում, փողոցներն ու գերատեսչությունները չէին փակում նրա այցի ժամանակ:


Նրան ցույց են տվել ոստիկանության գործիքները, որոնցով ցույցեր են ցրում։ Դրանք տեսնելով, նա ասել է` այդ բոլորը դեն նետեք, դրանք մեզ այլեւս պետք չեն, հո ժողովրդի վրա չե՞նք կիրառելու:

Հին կազմից մեկը փորձել է առարկել` իսկ եթե մեծ թվով մարդիկ հավաքվեն, փորձեն փողոց փակել, անհնազանդություն-բան լինի, ի՞նչ ենք անելու: Փաշինյանը խիստ զարմացած ասել է` պարզ չի՞, որ դուրս եմ գալու փողոց, այդ մարդկանց հետ խոսեմ, հասկանամ` ինչից են դժգոհ, ինչ են ուզում, հարցերը խաղաղ կարգավորեմ:

Ընդդիմախոսն ասել է` իսկ եթե հնարավոր չլինի լեզու գտնել, հարցերը խաղաղ լուծել, մարդիկ փորձեն հեղափոխություն` իշխանափոխություն անել: Փաշինյանն ավելի շատ է զարմացել` իհարկե, հրաժարական եմ տալու եւ հեռանամ: 7 տարում ահա այսպիսի անկում եւ դեգրադացիա:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում