Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբում:

Հայաստանի հավաքականը 82:35 հաշվով հաղթեց Անդորրայի հավաքականին և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Հանդիպման ամենաարժեքավոր խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր, ով դարձավ դաբլ-դաբլի հեղինակ՝ վաստակելով 23 միավոր և կատարելով 11 ռեբաունդ: Նա կատարել է նաև 6 արդյունավետ փոխանցում։

Հայաստանի հավաքականը կիսաեզրափակչում կմրցի Մալթայի հետ: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 26-ին: