Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որով բարձրացվում է զինվորական ծառայության առավելագույն տարիքային սահմանը, այն այժմ կազմում է 60 տարի։ Այս մասին վկայում է օրենքի քարտը, որը հրապարակվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի կայքում։
Այնտեղ ասվում է, որ փաստաթուղթը վերադարձվել է Զելենսկու ստորագրությամբ։
Հուլիսի 16-ին Ռադան 306 ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունել է այս օրենքը։ Ինչպես այն ժամանակ պարզաբանել էր պատգամավոր Իրինա Գերաշչենկոն՝ սա թույլ կտա զինվորական ծառայության պայմանագիր կնքել նրանց հետ, ովքեր արդեն 60 տարեկան են։ Նա նշել է, որ օրենքի տեքստում հստակ նշված չէ, թե ով պետք է համաձայնեցնի պայմանագրային ծառայության թեկնածությունները, ինչը չարաշահումների կամ ընտրովի որոշումների հնարավորություններ է ստեղծում։ Իրականացման կարգը կսահմանվի ենթաօրենսդրական ակտերով, որոնք պետք է ընդունվեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում։