Թեհրանն ԱՄՆ-ից փոխհատուցում է ակնկալում՝ իր միջուկային օբյեկտների ռմբակոծության հետևանքով պատճառված վնասի դիմաց։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Financial Times-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ 12-օրյա հակամարտության ընթացքում և դրանից հետո նա խոսել էր Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ուիթքոֆի հետ, ով առաջարկել էր վերսկսել միջուկային բանակցությունները։

«Նրանք պետք է բացատրեն, թե ինչո՞ւ են մեզ հարվածել… բանակցային գործընթացի կեսին, և երաշխավորեն, որ դա այլևս չի կրկնվի։ Նրանք պետք է փոխհատուցեն պատճառված վնասը… Բանակցությունների ճանապարհը նեղ է, բայց այն փակ չէ։ Ես պետք է համոզեմ իմ ղեկավարությանը, որ եթե մենք մտնենք բանակցությունների մեջ, մյուս կողմն իսկապես տրամադրված կլինի փոխշահավետ համաձայնության հասնելուն», - հավելել է Արաղչին։