Սթենֆորդի բժշկական համալսարանի հետազոտողների գլխավորած և JAMA-ում հրապարակված հետազոտությունը պարզել է, որ սուր նեկրոտիզացնող էնցեֆալիտ (ANE) անունով հայտնի վիճակը, չնայած հազվադեպ է, կարող է մահացու լինել, հատկապես ծանր գրիպով երեխաների շրջանում։
Միացյալ Նահանգներում 2023-2025 թվականներին նեկրոտիզացնող էնցեֆալիտի 41 դեպք է գրանցվել, ընդ որում հիվանդացածներից գրեթե մեկ քառորդը մահացել է։ Ողջ մնացածների 63%-ը հիվանդությունից երեք ամիս անց ունեցել է չափավոր կամ ծանր ֆիզիկական խանգարում։
Նեկրոտիզացնող էնցեֆալիտն ուղեղի այտուցվածություն է և չափազանց իմունային պատասխան, որը տեղի է ունենում վիրուսային վարակի համատեքստում: Թեթև դեպքերում փոփոխությունները շրջելի են, սակայն նեկրոտիզացնող էնցեֆալիտի դեպքում դրանք սպառնալից են երեխայի կյանքին համար:
Պատճառներ և հետևանքներ
Երեխաների միայն 16%-ն է պատվաստվել գրիպի դեմ, ինչը զգալիորեն ցածր է մանկական պոպուլյացիայի շրջանում պատվաստման միջին մակարդակից (≈50%):
Ինտենսիվ թերապիային ժամանակին դիմելը, ներառյալ հակաայտուցային դեղամիջոցները և իմունոմոդուլյատորները (ստերոիդներ, պլազմաֆերեզ), մեծացնում է վերականգնման հնարավորությունները:
Եզրակացություններ և հանձնարարականներ
Այդ բարդությունը զարգանում է արագ և սրընթաց, ուստի կարևոր է անհապաղ դիմել բժշկի նյարդաբանական փոփոխությունների առաջին իսկ նշանների դեպքում (ցնցումներ, գիտակցության խառնաշփոթություն, անսովոր վարք):
Գրիպի դեմ պատվաստումը մնում է հիմնական ռազմավարությունը՝ ոչ միայն նեկրոտիզացնող էնցեֆալիտի, այլև այնպիսի ծանր բարդությունների կանխարգելման համար, ինչպիսին ն թոքաբորբը կամ շնչառական անբավարարությունը: