ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանին Ուկրաինայի հետ համաձայնության հասնելու 50-օրյա ժամկետի կրճատումը բանակցային համապատասխան մարտավարություն է, CNN-ին ասել է Սպիտակ տան պաշտոնյան։


Հեռուստաալիքի աղբյուրի խոսքով՝ Թրամփը «լավ բանակցային մարտավարություն» է համարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ կարգավորման հասնելու համար նախատեսված սկզբնական 50-օրյա ժամկետը 10 օրվա կրճատելը։


ԱՄՆ նախագահը նախկինում հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պայմանավորվածությունների հասնելու համար տալիս է 50-օրյա ժամկետ, որից հետո մտադիր է 100% առևտրային մաքսատուրքեր սահմանել Մոսկվայի և նրա առևտրային գործընկերների դեմ։ Երկուշաբթի օրը Թրամփն ասել է, որ հիասթափված է Ռուսաստանից և կարգավորման գործընթացի ընթացքից և այդ իսկ պատճառով ժամկետը կրճատում է մինչև 10-12 օր։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը ծանոթացել է ԱՄՆ նախագահի հայտարարությանը և հաշվի է առել այն։