Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հրապարակային բանավեճ է սկսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Ռուսաստանի և Հնդկաստանի «մեռած տնտեսության» մասին նրա հայտարարության և Մեդվեդևին «զգույշ եղիր իր խոսքերի համար» ուղղված նախազգուշացումից հետո։

Իր Telegram ալիքում Անվտանգության խորհրդի փոխնախագահը Թրամփի խոսքերը (որին նա անվանել է «ԱՄՆ հզոր նախագահ») անվանել է «նյարդային ռեակցիա» և ասել, որ նման արձագանքը ապացուցում է, որ Ռուսաստանը ճիշտ է։ «Ինչ վերաբերում է Հնդկաստանի և Ռուսաստանի «մեռած տնտեսությանը» և «վտանգավոր տարածք մտնելուն», ապա թող նա հիշի քայլող մեռյալների» մասին իր սիրելի ֆիլմերը, ինչպես նաև այն, թե որքան վտանգավոր կարող է լինել բնության մեջ գոյություն չունեցող «մեռած ձեռքը», գրել է Մեդվեդևը։


«Մեռած ձեռք» (անգլերեն՝ Dead Hand) Արևմուտքում անվանում են խորհրդային և ռուսական «Պերիմետր» համակարգին, ինչը զանգվածային պատասխան միջուկային հարվածի կառավարման ավտոմատացված համակարգ է։ Այն նախատեսված է միջուկային զենքի կիրառմամբ երաշխավորված պատասխան հարձակման համար՝ նույնիսկ այն դեպքում, եթե երկրի բարձրագույն ռազմական ղեկավարությունը և կապի համակարգերը («Կազբեկ» սարքավորումներն ու Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հաղորդակցման գիծը) ամբողջությամբ ոչնչացված լինեն։

Դմիտրի Մեդվեդևն այս կերպ է արձագանքել Թրամփի՝ իր հասցեին արված նախորդ հայտարարությանը։ Սպիտակ տան ղեկավարը, ով նախօրեին հայտարարել էր Կրեմլին ուղղված իր վերջնագրի ժամկետը 50-ից մինչև 10 օր կրճատելու մասին՝ Truth Social-ում գրել է, որ «Ռուսաստանի ձախողված նախկին նախագահը մուտք է գործում վտանգավոր տարածք»։ Թրամփը նկատի ուներ Մեդվեդևի X-ում տեղադրված նածկին գրառումը, որտեղ նա ԱՄՆ-ին սպառնացել է պատերազմով և պահանջել է չխոսել Ռուսաստանի հետ «վերջնագրերի լեզվով»։

Թրամփի պայմանները ենթադրում են, որ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 10 օրվա ընթացքում հրաժարվի Ուկրաինայում պատերազմն ավարտելուց, ապա Վաշինգտոնը 100-տոկոսանոց մաքսատուրքեր կսահմանի ռուսական նավթ գնող երկրների նկատմամբ և դուրս կմղի Ռուսաստանին «սև ոսկու» համաշխարհային շուկայից։