Դա իմ նպատակն է եղել, իմ ընտանիքի որոշումն է եղել, որը չորս տարի ձգձգվեց, բայց այսօր հնարավորություն է տրվել, արդեն կառուցվում է, և իհարկե Հիսուս Քրիստոսի բացելիս ամբողջ աշխարհի քրիստոնյաներին կհրավիրենք, որ գան, տեսնեն, որ մենք ասելու բան ունենանք աշխարհին։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 31–ին, հայտարարեց գործարար Գագիկ Ծառուկյանը։
«Մեր երկրում մեծանում են երեխաներ, նոր սերունդ է ձևավորվում, բայց տեսնելով, որ այդ սերունդը պետք է ձևավորվի պարտության, խեղճության մթնոլորտում, դա մեր ազգին պատիվ չի բերում։ Մենք միշտ հպարտ ազգ ենք եղել, հզոր ազգ ենք եղել, հզոր պատմություն ենք ունեցել, հզոր հնարավորություն ունեցող ազգ ենք, դա մեզ սազական չի»,–ասաց նա։
Իտալական Մոնտե Կատինիի փառատոնի նախագահ Մարչելո Զեպին տաղավարից ուղերձով դիմել էր Գագիկ Ծառուկյանին, խոստացել, որ ստանձնելու է այս տեղեկությունը Հռոմի Լևոն 14–րդ պապին ներկայացնելու առաքելությունը. «Ես հույս ունեմ, որ այս համագործակցության շնորհիվ կինոն կկարողանա աշխարհին պատմել պատմություններ և ներկայացնել այս հզոր աշխատանքի արժեքը։ Այս գաղափարը նաև իմ սրտից է, որովհետև ես էլ եմ քրիստոնյա հավատացյալ։ Ես ևս ուզում եմ գնալ Հայաստան, տեսնել Հիսուս Քրիստոսի այս մոնումենտալ համալիրը, տեսնել նաև այդ արձանը հիմնադրողին։ Շնորհակալ եմ ֆիլմ արտադրողների համահայկական ֆեդերացիային, որ ինձ տալիս է հնարավորություն ճանաչելու այդ հզոր մարդուն և բարերարին»,– նշել է նա։
Համաշխարհային կինոժապավեններին հայտնվելու է Հիսուսի մոնումենտալ համալիրն իր ամբողջ հմայքով, Զեպիին արդեն սպասում են Հայաստանում։
Ծառուկյանն էլ շարունակում է. «Կներկայացնենք, կազմակերպենք, ու անպայման ինքը այստեղ կինո կնկարահանի, ինչ էլ առաջին քայլը կլինի, ու ամեն ինչ ավելի լավ, ավելի գեղեցիկ կլինի։
Ամեն պետություն հարուստ է իր կինոյով, իր արվեստով, մշակույթով։ Դա մենք ունենք, բայց չենք կարողանում ճիշտ օգտագործել, աշխարհին ճիշտ ներկայացնել։ Ամենակարևորը՝ պետք է մեզ մոտ ներքին թշնամանքը ատելությունը վերանա։ Մեզ մոտ բացակայում է կամեցողությունը, ավելանում է չարություն ու նախանձը, մարդը պետք է կամեցող լինի, բարի լինի, որ ինքը հաջողություն ունենա։ Մենք հյուրասեր ենք, ստեղծող ենք, կազմակերպող ենք, մենակ այդ նախանձությունն է մեզ այս օրին բերում հասցնում։ Ներքին հաշտություն, համերաշխություն, եղավ, ամեն ինչ լավ է լինելու»։