ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր գլխավոր նպատակը Ուկրաինայում հակամարտությանը վերջ տալն է։ Իր մտահոգությունների մասին գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
«Դա պատերազմ է, որը չպետք է տեղի ունենար։ Դա Բայդենի պատերազմն է, ոչ թե ԹՐԱՄՓԻ պատերազմը։ Ես այստեղ եմ, որպեսզի տեսնեմ՝ կարո՞ղ եմ այն կանգնեցնել», – նշել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ հակամարտությունը կարելի էր կանխել և հայտնել է իր պատրաստակամությունը՝ կարևոր դեր խաղալ դրան վերջ դնելու գործում։