Աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը նվաճեց Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացված Esports World Cup շախմատային սուպերմրցաշարի հաղթողի կոչումը։

Եզրափակիչում Մագնուս Կարլսենը 2։0 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջային։

Կիսաեզրափակիչում Մագնուս Կարլսենը հաղթել էր ամերիկացի Հիկարու Նակամուրային, որը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանին (ԱՄՆ)։

Ալիռեզա Ֆիրուջան կիսաեզրափակիչում հաղթել էր հնդիկ Արջուն Էրիգայիսիին։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,5 միլիոն դոլար էր։