Պարզվում է՝ Ջենիֆեր Լոպեսի թիմը չի ցանկացել, որ Իվետա Մուկուչյանը կատարի երգչուհու երևանյան համերգի բացումը. պատճառն այն է, որ նրանք հայ երգչուհուն չափազանց մոտ են համարել Ջեյ Լոյի մակարդակին:
Իվետան չի սրտնեղում այդ փաստից, հակառակը՝ շոյված է եւ ուրախ, որ այսօր հանդիսատեսի կողքին հանգիստ կվայելի համերգը: Ինստագրամյան «սթորի» բաժնում նա ներկայացրել է Ջենիֆերի թիմի պատասխանն ու գրել իր մեկնաբանությունը.
«Ես արդեն եզակի բացման շոու էի նախապատրաստում Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի համար, բայց իմ ելույթը վերջին պահին չեղարկեցին այսպիսի պատասխանով: Ես կարծում եմ՝ սա մեծ գնահատական է, իսկ ես համերգը կվայեմ ամբողջովին հանգիստ վիճակում»:
Նամակի մեջ նշված է. «Ոչ, նա շատ մոտ է Ջեյ Լոյին. դիջեյ թող լինի, կամ այլ տարբերակ առաջարկեք»:
Ջեյ Լոյի երևանյան համերգը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում: