ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել, որ ցածր և միջին եկամուտներ ունեցող ամերիկացիները դիվիդենտներ ստանան՝ օգտագործելով ներմուծման մաքսատուրքերից ստացված գումարները։
Նա ասել է, որ մաքսատուրքերը «հարյուրավոր միլիարդ դոլարներ» կբերեն ԱՄՆ գանձարան: «Հնարավոր է դիվիդենտների բաշխում կամ [վճարում] իրականացնել մեր ժողովրդի համար: Ես կասեի, որ մենք կարող ենք դիվիդենտներ բաժանել միջին կամ ցածր եկամուտ ունեցող մարդկանց: Բայց մենք ուզում ենք նվազեցնել [պետական] պարտքը», այս մասին Թրամփը հայտնել է օգոստոսի 3-ին լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ՝ նախքան Նյու Ջերսի նահանգի Բեդմինստեր քաղաքից Վաշինգտոն մեկնելը:
Օգոստոսի 1-ին Թրամփը գործադիր հրամանագիր է ստորագրել, որով ավելի քան 60 երկրների և Եվրամիության նկատմամբ 15%-ից մինչև 41% մաքսատուրքեր են սահմանվել։ Դրանք ուժի մեջ են մտել օգոստոսի 7-ին։ Ամենաբարձր մաքսատուրքերը սահմանվել են այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Իրաքը (35%), Սերբիան (35%), Շվեյցարիան (39%), Լաոսը (40%), Մյանման (40%) և Սիրիան (41%)։