Հայտնի է դարձել Եվրոպա լիգայում Ջիբրալթարի «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայի» հավանական մրցակիցների զամբյուղը, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։

«Նոա» / «Լինկոլն Ռեդ Իմպս» զույգը հայտնվել է երրորդ խմբում, որտեղ հաղթողը փլեյ-օֆֆ փուլում կարող է հանդիպել տվյալ խմբի ավելի բարձր վարկանիշ ունեցող թիմերից մեկին․

«ՉՖՐ Կլուժ» (Ռումինիա) - «Բրագա» (Պորտուգալիա)

ՊԱՕԿ (Հունաստան) - «Վոլֆսբերգեր» (Ավստրիա)

«ԱԵԿ Լառնակա» (Կիպրոս) - «Լեգիա Վարշավա» (Լեհաստան)

«Սերվետ» (Շվեյցարիա) - «Ուտրեխտ» (Նիդերլանդներ)

Վիճակահանությունը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 15։00-ին, Շվեյցարիայի Նյոն քաղաքում։