Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը վերջերս ազատ գործակալի կարգավիճակով միացել է «Միլանին»։ Նա նշել է, որ ժամանակին «ռոսոներիները» գերիշխում էին եվրոպական ֆուտբոլում։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։
«Ես 13 տարի անցկացրել եմ աշխարհի ամենամեծ ակումբում։ Հիմա միացել եմ ակումբի, որն անցյալում այն էր, ինչ այսօր «Ռեալն» է։ Ինչ-որ պահի նրանք կորցրել են այդ դիրքը։
«Միլանը» պետք է ձգտի վերադառնալ այդ մակարդակին։ Այս տարի ես կանեմ հնարավորը և կվայելեմ այդ ճանապարհը», – Մոդրիչի խոսքն է մեջբերում 24 Sata-ն։
«Ռեալի» կազմում 13 մրցաշրջանի ընթացքում Լուկա Մոդրիչը մասնակցել է 597 խաղի, խփել 43 գոլ և կատարել 95 գոլային փոխանցում։