Օգոստոսի 4-ին Մոսկվայում Գերմանիայի դեսպանությանը խիստ բողոք է հայտնվել հուլիսի 25-ին Ճապոնիայում Գերմանիայի դեսպան Զիգմունդի հնչեցրած անընդունելի արտահայտությունների կապակցությամբ, որոնք կասկածի տակ են դնում հարավային Կուրիլյան կղզիների նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը և դրանով իսկ իրենցից ներկայացնում են բացահայտ ոտնձգություն Ռուսաստանի տարածքային ամբողջականության դեմ։

Ռուսաստանյան կողմն ընդգծել է, որ հարավային Կուրիլյան կղզիները օրինական հիմքերով անցել են Ռուսաստանին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով։ Դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունն անվիճելի է։


Գերմանական կողմին ասվել է, որ պաշտոնական Տոկիոյի՝ իրավականորեն առոչինչ տարածքային հավակնությունների հետ համերաշխությունը, որոնց արմատները Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների ռևանշիստական մեկնաբանության մեջ են, հատկապես սրբապիղծ է այն տարում, երբ առաջադեմ մարդկությունը նշում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, նացիստական Գերմանիայի և նրա արբանյակների, ռազմատենչ Ճապոնիայի ջախջախման և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակը։