ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը կժամանի Մոսկվա և կփորձի համոզել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «Ուկրաինայում հրադադարի համաձայնության գալու» նպատակով։ Այդ մասին գրում է ամերիկյան «The Hill» թերթը։


«Սպասվում է, որ Սթիվ Ուիթքովը... այս շաբաթ կմեկնի Մոսկվա և կփորձի համոզել Պուտինին հրադադարի շուրջ համաձայնության գալու վերաբերյալ։ Եթե դա ձախողվի, ապա Ուկրաինայի կողմնակիցները հույս ունեն, որ Թրամփը «երկրորդական մաքսատուրքեր» կսահմանի ռուսական նավթ ներմուծող երկրների վրա», - հաղորդել է թերթը։


Օգոստոսի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուիթքոֆի այցը դեպի Ռուսաստան նախատեսված է այս շաբաթվա կեսերին. այն կարող է տեղի ունենալ չորեքշաբթի կամ հինգշաբթի։