Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքի մի մասի ժամանակավոր օկուպացիան կարող է լինել Ուկրաինայի՝ որպես ինքնիշխան պետության գոյատևման գինը, կարծում է Չեխիայի նախագահ Պետր Պավելը։ Այս մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում։


«Այժմ Ուկրաինան, Արևմուտքի ողջ աջակցությամբ, ի վիճակի չէ կարճ ժամանակում ազատագրել օկուպացված տարածքները՝ առանց մեծ մարդկային կորուստների։ Մենք ուզում ենք, որ այն գոյատևի որպես անկախ, ինքնիշխան երկիր», - ասաց նա։


Նրա կարծիքով՝ արդար չէր լինի, որ Արևմուտքը ճնշում գործադրեր Ուկրաինայի վրա՝ բոլոր օկուպացված տարածքները անհապաղ ազատագրելու համար։ Նրա խոսքով՝ Արևմուտքը չի ցանկանում ոչնչացնել ուկրաինական ազգը, այլ ձգտում է տեսնել Ուկրաինան որպես անկախ, ինքնիշխան պետություն։

«Եթե նրա գոյատևման գինը նրա տարածքի մի մասի ժամանակավոր օկուպացիան է, ապա թող այդպես լինի», - ասել է նա՝ հավելելով, որ Արևմուտքը երբեք իրավաբանորեն չի ճանաչի այդ օկուպացված տարածքները որպես ռուսական։

Չեխիայի նախագահը կարծում է, որ անհրաժեշտ է շարունակել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելը, սակայն պատերազմը հնարավոր չէ հաղթել մարտադաշտում՝ Մոսկվային բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար ավելի հզոր գործիք է ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից տնտեսական ճնշումը։