UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի դեմ տիտղոսային մենամարտ անցկացնելու հավանականության մասին:

«Կարծում եմ՝ 70% հավանականություն կա, որ ես տիտղոսի համար մենամարտեմ Տոպուրիայի դեմ։ UFC-ն նույնիսկ ոչ մեկին առաջարկ չի արել. նրանք խոսում են միայն տիտղոսի համար մենամարտի մասին:

Օլիվեյրայի դեմ մենամարտից հետո Իլյան մարտահրավեր էր նետել ինձ և Փեդիին։ Իհարկե, Փիմբլեթը նրա համար շատ ավելի հեշտ մրցակից է։ Փեդիին հաղթելը և դյուրին ճանապարհով գումար վաստակելը նրա համար ավելի լավ է։ Եթե նրանք ինձ և Փեդիի միջև ընտրություն առաջարկեն, նա անպայման կընտրի Փիմբլեթին։ Գուցե ես էլ նույնն անեի, եթե նման հնարավորություն ունենայի»,- ասել է 28-ամյա Արմանը: