Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը պատրաստ է վերադառնալ Բրազիլիայի հավաքական։ Բրազիլիայի առաջնության 18-րդ տուրի խաղում Նեյմարը դարձել էր դուբլի հեղինակ, «Սանթոսը» 3:1 հաշվով հաղթել էր «Ժուվենտուդեին»։ Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը 9 խաղում խփել է 3 գոլ։

«Ուրախ եմ, որ անցկացրինք լավ հանդիպում, հասանք հաղթանակ։ Բոլորը գիտեն, թե ես ինչ որակներ ունեմ։ Ես հասանելի եմ հավաքականի համար, ինձ լավ եմ զգում։ Ազգային թիմի մարզչական շտաբի որոշելիքն է»,- Նեյմարի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Բրազիլիան սեպտեմբերին կմրցի Չիլիի եւ Բոլիվիայի հետ։