«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն, ով լծվել է ՀԷՑ-ի աշխատակազմը զտելուն և փոփոխություններ կատարելուն, փակ հանդիպումներ է ունենում ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերում։
Օրերս «Գեղամա» մասնաճյուծում նման մի հանդիպման շրջանակում աշխատակիցներ են ազատվել աշխատանքից։
Այսօր հանդիպում կլինի «Մուսալեռ» մասնաճյուղի տեղակալների, խորհրդականների հետ։ Չի բացառվում, որ այս մասնաճյուղում ևս ազատումներ լինեն։
Հիշեցնենք, որ մամուլը գրել էր՝ ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Նաիրի» մասնաճյուղի տնօրեն է նշանակել Բյուրեղավանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Վլադիմիր Վարդեւանյանին։
Չի բացառվում նաև, որ ազատված ինժիներների, տնօրենների և խորհրդականների փոխարեն նշանակվեն ՀԷՑ-ի հետ կապ չունեցող ՔՊ-ականներ։
Նշենք, որ մենք տեղեկացրել էինք, որ ՀԷՑ տեղակալներին ևս ազատել է Ռոմանոս Պետրոսյանը։