Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն ապահովելու ուղղությամբ պատմական քայլ է անվանել: Այս մասին նա ասել է Անկարայում իր նախագահությամբ կայացած կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում:

«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունը պատմական քայլ էր Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Ես իմ գոհունակությունը հայտնեցի այս ամենի վերաբերյալ իմ եղբորը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամին Ալիևին։ Ես ընդգծեցի, որ Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին», – ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ երկուշաբթի օրը նա քննարկել է Վաշինգտոնի համաձայնագրերը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Խաղաղ միջավայրի ստեղծումը, ճանապարհների և երկաթուղիների վերականգնումը, սահմանային անցակետերի բացումը և ապրանքների ազատ տեղաշարժի ապահովումը կբխեն մեր տարածաշրջանի բոլոր երկրների շահերից», – նշել է Թուրքիայի նախագահը