Հայաստան ձկան կեր ներկրող 32 տնտեսվարող սուբյեկտ կա, սակայն շուկայում գերիշխողը երկուսն են: Նրանց հետևում բարձրաստիճան պաշտոնյաներ են կագնած,-այս մասին գրում է Hetq.am-ը:

«Սագատի» և «Սագատի Ֆիշ» (նույն տնտեսվարող սուբյեկտն է` տարբեր կազմակերպություններով), ինչպես նաև «Մխչյան Ֆիշ Ֆուդ» ՍՊԸ-ները գրավում են տվյալ շուկայի 80 %-ը:

«Մխչյան Ֆիշ Ֆուդ» ՍՊԸ-ի պաշտոնական բաժնետերը ՀՀ Աազգային ժողովի նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանն է` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը: Ընկերությունը գրանցված է Աբրահամյանի ծննդավայր Մխչյան գյուղում: Սակայն ոլորտում բոլորը գիտեն, որ ընկերության հետևում կանգնած է Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանն ու իր խնամի Գագիկ Ծառուկյանը Արարատի մարզի Զորակ համայնքում խոշոր ձկնաբուծարան ունեն: Աբրահամյան եղբայրները ձկնաբուծարան ունեն նաև Մխչյան գյուղում, և ներկրած կերը բավարարում է ոչ միայն իրենց տնեսություններին, այլ նաև վաճառքի է հանվում:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Քրիստինե Աղալարյան
Գրիշա Բալասանյան