Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.
«Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ անշարժ գույքի շուկայում իրականացվել է 114 հազ․ 516 գործարք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.9%-ով, իսկ 2024թ. երկրորդ կիսամյակի համեմատ՝ 10.2%-ով: Գործարքների առավել բարձր տոկոսաչափը գրանցվել է Երևանում՝ 29.8%:
-Առաջին կիսամյակում անշարժ գույքի շուկայում գրանցվել է առքուվաճառքի 26 հազ․ 830 գործարք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 0.5%-ով: Առքուվաճառքի գործարքների առավել բարձր տոկոսաչափ՝ 40.5%, գրանցվել է հողերի, այնուհետև բնակարանների (33.1%) նկատմամբ:
2025թ. առաջին կիսամյակում, Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գները, 2024թ. երկրորդ կիսամյակի համեմատ նվազել են 1.1%-ով, իսկ 2024թ. առաջին կիսամյակի համեմատ՝ աճել 0.9%-ով։ Ամենաբարձր գները, ըստ վարչական շրջանների, գրանցվել են Կենտրոնում, Արաբկիրում և Դավթաշենում:
Դիտարկվող ժամանակահատվածում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ 5 հազ. 913 վարձակալության գործարք, որը տարեկան կտրվածքով նվազել է 13.8%-ով։