Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրված հանրահավաքին ներկա էր նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս ելույթ ունենալով ասաց . «Սիրելի ժողովուրդ, ՀՀ-ի հպարտ քաղաքացիներ, նորից փետրվար է և մենք նորից այստեղ ենք` Ազատության հրապարակում և սա նշանակում է, որ ի հեճուկս բազմաթիվ ջանքերի, բռնությունը չի կարող ՀՀ-ի քաղաքացիներին հաղթել»:

Դրա հետ մեկտեղ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է խոտովանի որ մինչ օրս ՀՀ քաղաքացին չի կարողացել գործնականում դե յուրե արձանագրված հաղթանակին տեր դառնա:

«ՀՀ քաղաքացու հաղթանակն անկասելի է: Ժողովրդի հաղթանակը անխուսափելի է, մենք այստեղ ենք իբր մի կյանք ու սեր: Մեր իղձը և երջանկությունը ի ցույց դնենք աշխարհին, մենք այստեղ եք ուղիղ նայելու բռնության և ատելության աչքերի մեջ և ասել. բռնություն քո անկումն անկասելի է, քո պարտությունն անխուսափելի»,- հայտարարեց ՀԱԿ պատգամավորը և հավելեց, որ այս ընտրությունը չի արտացոլում քվեարկության իրական արդյունքը:

Ինչպես հայտնում է Ազատության հրապարակից մեր թղթակիցը, Նիկոլ Փաշինյանն ասաց նաև, որ այս պայքարը և նրա հետագա ընթացքը կախված է Րաֆֆի Հովհաննիսյանից և նրա թիմից:

Այս պահին դեռ շարունակվում է հանրահավքը: