Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հաստատել է, որ անգլիական «Սաութհեմփթոն» ակումբը առաջարկ է արել իր տրանսֆերի վերաբերյալ:

««Սաութհեմփթոնից» կա առաջարկ, ամեն ինչ լուրջ է, բայց տեղափոխվելու մասին դեռ վաղ է խոսել: «Կրասնոդարի» նախագահ Սերգեյ Գալիցկու հետ կզրուցեմ, միասին որոշում կկայացնենք», - Սպերցյանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոր մրցաշրջանում Չեմպիոնշիպում հանդես եկող «Սաութհեմփթոնը» 25-ամյա Սպերցյանի համար առաջարկել է 12 միլիոն եվրո։