Կարևոր օր Սպիտակ տանը։ Այս մասին իր Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այստեղ երբեք այսքան շատ եվրոպացի առաջնորդներ միաժամանակ չեն եղել։ Մեծ պատիվ է Ամերիկայի համար: Տեսնենք՝ ինչ կլինի»,- գրել է Սպիտակ տան առաջնորդը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Վաշինգտոնում տեղի է ունենալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի բանակցությունները եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ։