Ուկրաինայում կարգավորման հնարավորությունը պարզ կդառնա 1-2 շաբաթից։

Ուկրաինայի նախագահի և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ դա կարող է տեղի չունենալ։


Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հանդիպումից հետո պատրաստվում է զանգահարել Ռուսաստանի նախագահ Պուտինին։