ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, չիմանալով, որ իր խոսքերը ձայնագրվում են չանջատված միկրոֆոնով, Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ բանակցություններից առաջ կրկին հայտարարել է, որ իր համոզմամբ Պուտինը խաղաղություն է ուզում։


«Հասկանո՞ւմ եք, ըստ իս՝ նա ուզում է գործարք կնքել։ Հասկանո՞ւմ եք։ Որքան էլ դա խելահեղ է հնչում»,- ասել է Թրամփը, երբ բոլոր հյուրերը մոտեցել են սեղանին և սկսել տեղավորվել, հաղորդում է BBC-ն։