ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների միջև բանակցությունները ցույց տվեցին Միացյալ Նահանգների և Եվրոպայի դիրքորոշումների հստակ տարբերությունները Ուկրաինայի կարգավորման հարցում։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարարության Կիևի ռեժիմի հանցագործությունների գծով հատուկ հանձնարարությունների դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։

«Թրամփը, թե՛ Զելենսկու հետ բաց հանդիպման ժամանակ, թե՛, իհարկե, Զելենսկու հետ փակ հանդիպման ժամանակ, թե՛ եվրոպացի առաջնորդների հետ, հանդիպումը սկսեց հայտարարելով, որ կարգավորման համար հրադադարի անհրաժեշտություն չկա։ Սակայն այլևս հնարավոր չէր խաթարել այն սցենարը, որը, հավանաբար, գրվել էր եվրոպացի առաջնորդների համար այս հանդիպման համար, ուստի նրանք մտան նույն գետը՝ սկսելով արդեն ծանոթ տաղտկալի խոսակցությունը՝ այն է. «Միայն հրադադար, և մեզ երաշխիքներ տվեք, միայն ոչ թե եվրոպական, այլ՝ ամերիկյան»,- «Соловьев Live»-ի եթերում ասել է դիվանագետը։


Միրոշնիկը նշել է այս հայտարարությունների մեջ հիմնարար տարբերությունը։ «Այդ հայտարարությունների ընթացքում մոտեցումների տարբերությունը բավականին հստակ ուրվագծվում է»,- ըստ ТАСС-ի՝ ընդգծել է դիվանագետը։