Ուկրաինան կխոստանա ԱՄՆ-ից Եվրոպայի ֆինանսավորմամբ 100 միլիարդ դոլարի զենք գնել, Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրից հետո Միացյալ Նահանգներից անվտանգության երաշխիքներ ստանալու գործարքի շրջանակում, հաղորդում է Financial Times-ը՝ վկայակոչելով փաստաթղթերը։

Պարբերականը հավելել է, որ առաջարկների շրջանակում Ուկրաինան և ԱՄՆ-ը միաժամանակ ուկրաինական ընկերությունների հետ կկնքեն 50 միլիարդ դոլարի գործարք՝ անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար, հաղորդում է Reuters-ը։