Բրազիլական «Ֆլամենգոն» դուրս եկավ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ «Ինտերնասյոնալի» հետ պատասխան խաղում «Ֆլամենգոն» առավելության հասավ 2:0 հաշվով Ջորջիան դե Արասկետայի եւ Պեդրոյի գոլերի շնորհիվ։

Առաջին խաղում «Ֆլամենգոն» հաղթել էր 1:0 հաշվով։

Քառորդ եզրափակիչում «Ֆլամենգոյի» մրցակիցը կլինի «Էստուդիանտեսը»։