Նրա հանդերձանքը համատեղում էր շղարշը, կառուցվածքը և նուրբ էթնիկական ակնարկը. Chapter XI հավաքածուի նուրբ սպիտակ զգեստը, որը իր ազնիվ, մինիմալիստական գծերով հիշեցնում էր դասական բարձրաքանդակներ, համադրվում էր համարձակ դեղին բոլերոյի հետ և ավանդական տարազի ոճից ոգեշնչված հայկական գոտիով։ Կերպարը լրացվել էր ոսկե վզնոցով։

IMG_8865.jpeg (68 KB)

Chapter XII հավաքածուն դիզայների գրեթե փիլիսոփայական մտորումն է արարմանը նախորդող լռության մասին։ «Սա մի գլուխ է, որը ծնվում է մի տարածքում, որտեղ գաղափարները ձևավորվում են լռության մեջ։ Որտեղ դեղինը հայտնություն է, իսկ զարդերը կրում են ոչ թե փայլ, այլ հիշողություն», - նկարագրել է դիզայներն ինքը։IMG_8867.jpeg (124 KB)IMG_8866.jpeg (103 KB)

IMG_8868.jpeg (99 KB)