Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայի» խորվաթ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մեկնաբանել է 4:1 հաշվով հաղթանակը Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիայի» նկատմամբ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում։
«Շնորհավորում եմ իմ թիմին այսօրվա ելույթի և ցուցադրած խաղի համար։ Նաև շնորհավորում եմ «Օլիմպիային» արդար խաղի համար։
Այս հաղթանակը շատ կարևոր էր։ Եվ, ինչպես ասացի երեկ, այս դիմակայության ելքը կորոշվի Աբովյանում։ Մեր մոտեցումը կլինի այնպես, ինչպես այսօրվա խաղում էր»,- Սանդրո Պերկովիչ
Պատասխան հանդիպումը Հայաստանում տեղի կունենա օգոստոսի 28-ին։