ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործակալները խուզարկություններ են անցկացնում Մերիլենդ նահանգի Բեթեսդա քաղաքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնի տանը։ Այս մասին Սպիտակ տան անանուն ներկայացուցիչը հայտնել է New York Post (NYP) թերթին։
Ըստ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի, հետաքննությունը վերաբերում է գաղտնի փաստաթղթերին և սկսվել է «մի քանի տարի առաջ», սակայն ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դադարեցրել է այն «քաղաքական դրդապատճառներով»։