Ուկրաինայի արտգործնախարարությունը, սեպտեմբերի 12-16-ն անցկացվելիք «Արևմուտք-2025» ռուս-բելառուսական զորավարժությունների ֆոնին, Բելառուսին զգուշացրել է ձեռնպահ մնալ սադրանքներից. բելառուսական բանակին խորհուրդ է տրվում չմոտենալ Ուկրաինայի սահմաններին, հաղորդում է УНИАН-ը։
Հայտարարության մեջ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ 2022 թվականից ի վեր Լուկաշենկոն իր տարածքն ու երկինքը «ներխուժման համար» տրամադրել է Ռուսաստանին:
Գերատեսչությունն ընդգծել է, որ Մոսկվայի և Մինսկի միջև համագործակցությունը սպառնում է ոչ միայն Ուկրաինային, այլև Լեհաստանին, Բալթյան երկրներին և ամբողջ Եվրոպային։