Սուիֆենհե քաղաքում ինտենսիվորեն կառուցվում է ռուս-չինական միջազգային բեռնափոխադրման նավահանգիստ, որը կնպաստի տեղական տնտեսության որակյալ զարգացմանը։ Այս մասին հայտնում է Սինհուան՝ հղում անելով քաղաքի կառավարությանը։

Նախագիծը զբաղեցնում է 23 738 քմ տարածք, իսկ դրա իրականացման համար ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 120 միլիոն յուան (մոտ 16,8 միլիոն ԱՄՆ դոլար)։ Նոր նախագծի գործառույթները ներառում են ապրանքների ցուցադրման, պահպանման և բաշխման բարձրակարգ միջազգային կենտրոն, «աստղային» մակարդակի ժամանակակից գրասենյակային շենքեր, ինչպես նաև բարձրակարգ թեմատիկ հյուրանոցներ և այլն։


Հաղորդագրության մեջ նշվում է, որ նշված նախագծի իրականացումը ոչ միայն կընդլայնի Սույֆենհեում լոգիստիկ ծառայությունների մատուցման հնարավորությունները, այլև կստեղծի մեծ թվով աշխատատեղեր և կավելացնի տեղական հարկային մուտքերը։

Արդյունավետ և խելացի լոգիստիկ համակարգի ստեղծման շնորհիվ նոր նախագիծը հնարավորություն կտա էլեկտրոնային առևտրի ոլորտի ձեռնարկություններին տրամադրել աջակցություն՝ հզոր ենթակառուցվածքի և խելացի ծառայությունների տեսքով, որպեսզի վերջիններս յուրացնեն Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի շուկաները, նպաստեն ապրանքների, տեխնոլոգիաների և կապիտալի ազատ տեղաշարժին, ինչպես նաև խթանեն տարածաշրջանային տնտեսական ինտեգրման գործընթացը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ նոր նախագծի իրականացումը կարևոր նշանակություն կունենա Հեյլունցզյան նահանգի արտաքին կապերի ընդլայնման և Հյուսիսարևելյան Ասիայի հետ նրա համագործակցության ամրապնդման համար, ինչպես նաև նոր թափ կհաղորդի Սույֆենհե քաղաքի տնտեսության որակյալ զարգացմանը։