Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստն է ընթանում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում։

Միքայել Սրբազանի պաշտպանության խորհուրդը տեղեկացրել է, որ դատալսումների ժամանակ պետք է քննության առնվի նաև Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու հարցը: