Այսօր Եվրոպայի Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի ժամանակ Կարագանդայի «Շախտյորը» իր դաշտում խաղալու է իսրայելական «Մաքքաբիի» հետ: Այս խաղը տեղի է ունենալու Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում տեղի ժամով 22:00-ին:
Sports.kz-ն ներկայացրել է այդ խաղին «Շախտիորի» և «Մաքքաբիի» հավանական կազմերը:
«Շախտյոր»: Դարպասապահ Ալեքսանդր Մոկին, պաշտպաններ՝ Եվգենի Տարասով, Նիկոլա Վասիլևիչ, Ալդին Ջիդիչ, Սերգեյ Մալիյ, Ալեքսանդր Սիմչեվիչ, կիսապաշտպաններ՝ Գևորգ Ղազարյան, Ռոջեր Կանյաս, Գեդիմինաս Վիչյուս, Անդրեյ Ֆինոնչենկո, հարձակվող՝ Սերգեյ Խիժնիչենկո:
«Մաքքաբի» դարպասապահ՝ Բոյան Շարանով, պաշտպաններ՝ Սամուել Շեյման, Դեկել Կեյնան, Էդին Ցոցալիչ, Էյալ Մեշումար, կիսապաշտպաններ՝ Գուստավո Բոկկոլի, Էյալ Գոլասա, Ռուբեն Ռայոս, Խեն Էզրա, Դինո Նդլովու, հարձակվող՝ Շիմոն Աբուհատզիրա: