Դորտմունդի «Բորուսիայի» հայազգի հարձակողական կարգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Советский Спорт» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Բորուսիա- Մարսել խաղին:

-Մարսելի դեմ խոշոր հաղթանակից գոհ ե՞ ք

-Իհարկե: Մենք շատ էինք ցանկանում հաղթել, մեզ անհրաժեշտ էր վերցնել երեք միավոր և մենք արեցինք դա:

-Ձեր Բորուսիան արդյունքի հասավ, սակայն այնպիսի հետաքրքիր խաղ չցուցաբերեց, ինչ վերջերս տեղի ունեցած «Ֆրայբուրգի» դեմ խաղում:

-Ահա թե ինչպես, իսկ ի՞ նչը Ձերը դուրը չի եկել: 

-Առաջին հերթին այն, որ դուք ավելի դանդաղ էիք խաղում քան անցած շաբաթ, թե՞ ես սխալվում եմ:

-Չեմ մտածում, որ մենք դանդաղ էինք խաղում: Ուղղակի մի մոռացեք, որ սա Չեմպիոնների լիգա է, մենք ստիպված էինք սովորականից ավելի զգույշ խաղալ,քանի որ խմբում ընդամենը վեց խաղ է և բացի դա մենք առաջին խաղը Նեապոլում պարտվել ենք: Այդ պատճառով հարձակվելիս չէինք մոռանում պաշտպանության մասին, գուցե այդ պատճառով է ձեր մոտ այդպիսի տպավորություն ստեղծվել: Իսկ անձամբ ինձ այդպես չի թվում: Թիմը հիանալի խաղ ցույց տվեց: Ափսոս չկարողացանք իրացնել շատ պահեր:

-Ագահ մի եղեք, Հենրիխ: Միթե երեք գոլը բավարար չէ:

- Իհարկե բավարար է, սակայն կարող էինք ավելի շատ գոլ խփել: Եվ շատ ցավալի է, որ չխփեցինք: