Քիմ Քարդաշյանի և Նորթ Ուեսթի իտալական ուղևորությունը շարունակվել է չորեքշաբթի օրը․ նրանց տեսել են Միլանի Diesel խանութում գնումներ կատարելիս, գրում է Daily Mail-ը։
Նորաձևության մայրաքաղաքում զբոսանքի ժամանակ 44-ամյա Քիմը ներկայացել է սև զգեստով, որը բարձր ճեղքվածք ուներ։
Զգեստը աստղը լրացրել էր ծաղկավոր ժանյակավոր զուգագուլպաներով, սև կրունկներով և երկար արծաթե վզնոցով։
Մինչդեռ 12-ամյա Նորթը ընտրել էր ջինսե բաճկոն և համապատասխան՝ ծալքավոր ջինսե կիսաշրջազգեստ։
Նա համադրությունն ամբողջացրել էր ծնկներից բարձր, ադամանդներով զարդարված սև գուլպաների և սև հաստ սպորտային կոշիկների հետ։
Նրա կապույտ մազերը հավաքված էին կոկիկ պոչով, իսկ աքսեսուարներից ավելացրել էր ակնոցն և փոքրիկ սև պայուսակ։
Այս շաբաթվա սկզբին մորը և դստերը նկատել էին Հռոմում, որտեղ սուպերաստղի դուստրը մրցակցել էր իր նորաձև մայրիկի հետ՝ ջինսե բաճկոնով և կիսաշրջազգեստով, ինչպես նաև հաստ կոշիկներով։