ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, Զարուհի Փոստանջյանին տեսնելիս անգամ կափսոսի թքել նրա վրա:
ԱԺ-ում YerevanNews.am-ի լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կարձագանքեք երեկ ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Առաքել Մովսիսյանը պատասխանեց.
«Երկու բառ կասեմ` հայ տղերքը լավ տղերք են, սունաթված չեն: Նրանք` Զարուհու նմաններն էլ, գնում են սունաթված թուրքերի մոտ, որ հեշտ զբաղվեն իրանց գործողություններով: Տղամարդու կարիք չունեն իրանք, պռոստո սունաթվածի կարիք ունեն»:
Իսկ նախագահի փոխարեն, եթե Դուք լինեիք, ինչպե՞ս կարձագանքեիք հարցին, Շմայսը արձագանքեց.
«Վերջին այլանդակ բառերով և երեսին թքելով կշարունակեի դուրս գալ` անկախ նրանից` որտեղ կլինեի»:
Հետաքրքրվեցինք, թե ինչպես կվարվի, երբ տեսնի Զարուհի Փոստանջյանին.
«Ես իրան բան չունեմ ասելու: Ես իմ ինքնասիրությունն ու արժանապատվությունը թուրքի լամուկի հետ չեմ համեմատի, որ թույլ տամ դաժը իմ թուքն ընկնի իրա վրա»,- զայրացած ասաց պատգամավորը:
Տեսանյութը՝ YerevanNews.am-ի