«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս տարեսկզբին լրատվամիջոցները գրեցին, որ Արթիկի ՔՊ-ական համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, որը գեներալ Մանվելի սանիկն է, նախկինում սրսուռ ՀՀԿ-ական, որոշել էր ապամոնտաժել համայնքում 1965-ին կառուցված՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշակոթողը:
Լուրն աղմուկ բարձրացրեց եւ տարածվեց անգամ ռուսական լրատվամիջոցներում՝ այն դիտարկվելով հայ-ռուսական խաթարված հարաբերությունների ծիրում:
Ավելի ուշ հնչեցին պարզաբանումներ, որ հուշարձանը նախատեսվում է ապամոնտաժել քաղաքի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակից, տեղափոխել եւ վերականգնել քաղաքի մեկ այլ հատվածում՝ Բարեկամության այգում։